Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17.

Արտիստներ և մարզիկներ

1. Չնայած 14 և 15 հոդվածների դրույթներին, Պայմանավորվող պետության ռեզիդենտի մյուս Պայմանավորվող պետությունում որպես արվեստի մշակ (ինչպիսին է թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստը կամ երաժիշտը) կամ որպես մարզիկ իրականացրած անձնական գործունեությունից ստացած եկամուտը կարող է հարկվել այդ մյուս պետությունում:

2. Այն դեպքում, երբ արվեստի մշակի կամ մարզիկի՝ որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի մշակին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած սույն Համաձայնագրի 7-րդ, 14-րդ և 15-րդ հոդվածների դրույթներին, կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի մշակի կամ մարզիկի գործունեությունը:

3. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից՝ որպես արվեստի մշակ կամ մարզիկ անձնական գործունեությունից ստացված եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե այդ գործունեությունը իրականացվում է մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետությունների կողմից հաստատված մշակութային կամ մարզական փոխանակման ծրագրերի շրջանակներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։