Հոդված 20
Հոդված 20.
Դասախոսներ և գիտնականներ
1. Մինչև Պայմանավորվող պետություն ժամանելուն անմիջապես նախորդող պահը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացած կամ այդ պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը, որը առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում է գտնվում վերջինիս իրավասու մարմինների կողմից ճանաչվող ցանկացած համալսարանի, քոլեջի, դպրոցի կամ այլ համանման ուսումնական հաստատության հրավերով, բացառապես այդպիսի ուսումնական հաստատությունում դասավանդման կամ հետազոտման կամ երկուսի նպատակով, առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում ազատվում է հարկումից այդ Պետությունում այդպիսի դասավանդման կամ հետազոտումների համար ստացված վարձատրությունների գծով՝ իր պարտականությունների ստանձնման ժամկետից 2 տարին չգերազանցող ժամանակահատվածի համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում հետազոտություններից ստացված եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունները ֆիզիկական անձի կողմից հիմնականում անց են կացվել որոշակի անձի կամ անձանց մասնավոր շահերի համար: