Հոդված 21
Հոդված 21.
Ուսանողներ
1. Ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ և որը գտնվում է առաջինը հիշատակված պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, այդ մյուս պետությունում չի հարկվում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացված վճարումներից, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ պետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
2. 1-ին կետում չընդգրկված զբաղմունքից ստացված դրամաշնորհների, կրթաթոշակների և վճարումների համաձայն, 1-ին կետում նախանշված ուսանողը կամ ստաժորը ուսման կամ մասնագիտացման ընթացքում, միաժամանակ, պետք է իրավունք ստանա որոշ արտոնությունների, ազատումների կամ նվազեցումների այն հարկերի առնչությամբ, որոնցից օգտվում են տվյալ ժամանման Պետության ռեզիդենտները: