Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22.

Այլ եկամուտ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Համաձայնագրի նախորդ հոդվածներում չքննարկված եկամտի տարրերը, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միմիայն այդ պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում՝ այդ մյուս պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում՝ այդ մյուս պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով և իրավունքը կամ գույքը, որի կապակցությամբ վճարվել է եկամուտը իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։