Հոդված 30
Հոդված 30.
Ուժի մեջ մտնելը
1. Պայմանավորվող պետությունները գրավոր կծանուցեն միմյանց դիվանագիտական խողովակներով սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իրենց օրենքներով պահանջվող ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այդ ծանուցումներից վերջինի ստացման օրվանից և նրա դրույթները կգործեն երկու Պայմանավորվող պետություններում.
(i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված կամ հաշվանցված գումարների նկատմամբ,
(ii) եկամտի և գույքի հարկերի առնչությամբ՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկային ժամանակահատվածների նկատմամբ: