Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31.

Համաձայնագրի գործողության տևողությունը և գործողության դադարեցումը

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա հինգ տարվա ընթացքում և կշարունակի իր գործողությունը անորոշ ժամանակով, մինչև Պայմանավորվող պետություններից մեկը գրավոր չծանուցի մյուս Պայմանավորվող պետությանը դրա գործողության դադարեցման մասին ոչ ուշ, քան ընթացիկ օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ: Այդ դեպքում Համաձայնագիրը կդադարեցնի իր գործողությունը երկու Պայմանավորվող պետություններում.

(i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ դադարեցման ծանուցագիր ուղարկելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված կամ հաշվանցված գումարների նկատմամբ,

(ii) եկամտի և գույքի հարկերի առնչությամբ՝ դադարեցման ծանուցագիր ուղարկելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկային ժամանակահատվածների նկատմամբ:

Ի վկայություն որի, երկու Պայմանավորվող պետությունների համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Աբու Դաբի քաղաքում, 2002 թվականի ապրիլի 20-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2005 թ. դեկտեմբերի 19-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։