Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Միջազգային փոխադրում

1. Միջազգային փոխադրումներում նավերի, օդանավերի կամ ճանապարհային փոխադրամիջոցների շահագործումից Պայմանավորվող պետության ձեռնարկության առաջացած շահույթը ենթակա է հարկման միայն այդ պետությունում:

2. Սույն հոդվածի նպատակներով միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից առաջացած շահույթը ներառում է.

ա) նավերի կամ օդանավերի առանց անձնակազմի վարձակալության տրամադրելուց առաջացած շահույթը,

բ) կոնտեյներների՝ ներառյալ տրեյլերները և ապրանքների ու արտադրանքի համար փոխադրման համար օգտագործվող կոնտեյներներին վերաբերող սարքավորումների օգտագործումից, սպասարկումից կամ վարձակալության տալուց ստացված շահույթը,

գ) այլ ձեռնարկության անունից տոմսերի վաճառքից առաջացած շահույթը,

դ) բանկում դեպոզիտ դրված գումարների առնչությամբ անմիջապես ձեռնարկությանը պատկանող տոկոսները,

ե) երրորդ աձանց մատուցված տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց ստացված շահույթը, երբ այդպիսի շահույթը ստացվում է այնպիսի գործունեությունից, որը վերաբերում է միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործմանը:

3. 1 և 2 կետերի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից առաջացած շահույթի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։