Հոդված 119. Առևտրի ազդագրի հրապարակման պահանջն արժեթղթերի` շուկայում առևտրին թույլտվության դեպքում
Հոդված 119. Առևտրի ազդագրի հրապարակման պահանջն արժեթղթերի` շուկայում առևտրին թույլտվության դեպքում
1. Առանց սույն օրենքի պահանջները բավարարող առևտրի ազդագրի հրապարակման` արժեթղթերի թույլտվությունը կարգավորվող շուկայում առևտրին արգելվում է:
2. Եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով, ապա սույն օրենքի 8-11-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված ազդագրի և դրա լրացումների գրանցմանն ու հրապարակմանը վերաբերող դրույթները կիրառվում են առևտրի ազդագրի և դրա լրացումների նկատմամբ:
3. Եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով, ապա սույն օրենքի 18-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված հրապարակային առաջարկներին, տեղաբաշխողներին և թողարկողներին վերաբերող դրույթները կիրառվում են շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության, շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձանց և հաշվետու թողարկողների նկատմամբ:
4. Սույն օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածները կիրառվում են առևտրի ազդագրի նկատմամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ վնաս պատճառած անձն իրավունք ունի վնասը փոխհատուցելու` շուկայում վաճառվող արժեթղթերը վնասը կրած անձից գնելով այն գնով, որը նախկինում վճարվել է արժեթղթի համար կամ դրանց վաճառքի գնով՝ շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունից անմիջապես հետո:
5. Սույն օրենքի 11-14-րդ գլուխների արժեթղթերին վերաբերող դրույթները չեն կիրառվում սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի վրա: Նշված արժեթղթերը թույլատրվում են շուկայում առևտրին և վաճառվում են շուկայում տվյալ շուկայի կանոններին համապատասխան:
6. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված արժեթղթերի` շուկայում առևտրին թույլտվության, դրանց առևտրի և դրանցով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) քլիրինգի և վերջնահաշվարկի հատուկ պայմաններ և կարգ: