ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ
Հոդված 17. Հրապարակային առաջարկի մասին հայտարարելը
Հոդված 17. Հրապարակային առաջարկի մասին հայտարարելը
Ազդագիրը հրապարակելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան ազդագրի հրապարակմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը, տեղաբաշխողը պարտավոր է հրապարակել հայտարարություն հրապարակային առաջարկի վերաբերյալ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և բովանդակությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքի համաձայն` ազդագրի հրապարակում չի պահանջվում: