Անցնել բովանդակությանը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 5 · ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 58. Ղեկավարների նկատմամբ պահանջները

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 58. Ղեկավարների նկատմամբ պահանջները

1. Ներդրումային ընկերության ղեկավարներն են ներդրումային ընկերության տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահը և անդամները, գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, ինչպես նաև տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

2. Ներդրումային ընկերության ղեկավար չի կարող լինել այն անձը, որը՝

1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) չունի սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մասնագիտական որակավորում.

3) դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում.

4) ճանաչված է սնանկ կամ ունի չմարված (չներված) պարտավորություններ.

5) անցյալում կատարել է այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպես ներդրումային ընկերության ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել ներդրումային ընկերության գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել ներդրումային ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը:

3. Ներդրումային ընկերության ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել բարեխիղճ՝ ելնելով բացառապես ներդրումային ընկերության և նրա հաճախորդների շահերից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։