Հոդված 30. Սույն բաժնի դրույթներից բացառությունները
Հոդված 30. Սույն բաժնի դրույթներից բացառությունները
Սույն բաժնի դրույթները չեն տարածվում՝
1) ապահովագրական ընկերությունների և ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների վրա.
2) այն ընկերությունների վրա, որոնք ներդրումային ծառայություններ են մատուցում միայն նույն խմբին պատկանող իրավաբանական անձանց, կամ որոնց կողմից մատուցվող ներդրումային ծառայությունները սահմանափակվում են միայն նույն խմբի ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների կամ ղեկավարների համար թողարկված արժեթղթերի կառավարմամբ.
3) այն ընկերության վրա, որը մատուցում է միայն սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ներդրումային ծառայությունը բացառապես ներդրումային ծառայություններ մատուցող անձին, և որը, ներդրումային ծառայությունների մատուցման հետ կապված, իրավասություն չունի տիրապետելու հաճախորդի միջոցները: