Հոդված 162. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արգելումը
Հոդված 162. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արգելումը
1. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն արգելվում է:
2. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա է, եթե ինսայդերը՝
1) ներքին տեղեկությունների հիման վրա իր կամ այլ անձի հաշվին ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում կամ վաճառում է կամ փորձում է գնել կամ վաճառել արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ գործիք.
2) բացահայտում է ներքին տեղեկությունը երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ նման բացահայտումը կապված է ընթացիկ գործառույթների իրականացման կամ պաշտոնական պարտականությունների կատարման հետ.
3) ներքին տեղեկության հիման վրա խորհուրդ է տալիս կամ այլ կերպ դրդում է երրորդ անձանց գնել կամ վաճառել արժեթղթեր կամ դրանց հետ կապված ածանցյալ գործիքներ:
3. Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումն առկա չէ, եթե տեղեկությունը համարվում է ներքին՝ արժեթղթի գնման կամ վաճառքի գործարքի կնքման համար և այդ տեղեկությանը տիրապետող անձը, որը հանդիսանում է տվյալ գործարքի կողմ, գործարքը կնքել է մինչև ինսայդեր համարվելը: