Հոդված 80. Հատուկ տնտեսական նորմատիվները
Հոդված 80. Հատուկ տնտեսական նորմատիվները
1. Արժեթղթերի շուկայի կայունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է արտակարգ դեպքերում սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ՝ մինչև վեց ամիս տևողությամբ:
2. Կենտրոնական բանկը հատուկ տնտեսական նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի ժամկետում, որը հնարավորություն կտա ներդրումային ընկերություններին իրենց գործունեությունը համապատասխանեցնել սահմանված նորմատիվների պահանջներին:
3. Արտակարգ դեպքն այն իրավիճակն է, երբ տեղի է ունենում շուկայի ծավալուն ցնցում, ճգնաժամ, կամ ի հայտ է գալիս դրա ակնհայտ սպառնալիք, որոնք արտահայտվում են`
1) արժեթղթերի սովորական գների համատարած և շուկայի կանոնավոր գործունեությունը վտանգող կտրուկ և նշանակալից տատանումներով կամ դրանց ակնհայտ սպառնալիքով, կամ
2) արժեթղթերով կատարվող վճարահաշվարկային համակարգի անվտանգ գործողության նշանակալից խափանմամբ կամ դրա ակնհայտ սպառնալիքով: