Հոդված 65. Հաճախորդին տրամադրվող տեղեկատվությունը
Հոդված 65. Հաճախորդին տրամադրվող տեղեկատվությունը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդի պահանջով նրան տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը ենթակա է հրապարակման սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է հաճախորդի պահանջով նրան տրամադրել տեղեկություններ իր նշանակալից մասնակիցների, ղեկավարների, ինչպես նաև ղեկավարների լիազորությունների և պատասխանատվության ոլորտների վերաբերյալ:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից հաճախորդներին տրամադրման ենթակա տեղեկությունների, հաշվետվությունների և նման այլ փաստաթղթերի կազմի, ձևի, բովանդակության, ինչպես նաև դրանց տրամադրման կարգի նկատմամբ մանրամասն պահանջներ: