Հոդված 187. Գործարար ծրագիրը
Հոդված 187. Գործարար ծրագիրը
1. Գործարար ծրագիրը կազմվում է առաջիկա երեք տարիների համար և պետք է պարունակի քլիրինգի և վերջնահաշվարկի իրականացման համակարգերի, Կենտրոնական դեպոզիտարիայի ներքին կազմակերպական կառուցվածքի, գործունեության վայրերի, կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ տեխնիկական միջոցների, ինչպես նաև իր տնտեսական ցուցանիշների մանրամասն նկարագրությունը և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
2. Գործունեության ընթացքում Կենտրոնական դեպոզիտարիան Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ է ներկայացնում գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացված գործարար ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
3. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնել երեք տարվա գործունեության գործարար ծրագիրը և դրանում կատարվող փոփոխությունները: