Հոդված 26. Ոչ հիմնական ծառայությունները
Հոդված 26. Ոչ հիմնական ծառայությունները
Սույն օրենքի իմաստով ոչ հիմնական ծառայություններ են համարվում՝
1) արժեթղթերի պահառությունը.
2) փոխառության տրամադրումը հաճախորդներին` արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխատուն հանդիսանում է նման գործարքի կողմ.
3) արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցումը.
4) խորհրդատվության տրամադրումն ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցումը.
5) արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացումը.
6) վարկային կազմակերպության գործունեությունը.
7) արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմումը և տարածումը: