ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 19 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 197. Սեփականատերերի ցուցակի տրամադրումը
Հոդված 197. Սեփականատերերի ցուցակի տրամադրումը
1. Թողարկողն իրավունք ունի ցանկացած ժամանակ Կենտրոնական դեպոզիտարիայից պահանջելու իր կողմից թողարկված արժեթղթերի սեփականատերերի ցուցակը:
2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումն ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, թողարկողին տրամադրել վերջինիս թողարկած արժեթղթերի սեփականատերերի ցուցակը:
3. Յուրաքանչյուր պահառու պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիայի պահանջով նրան տրամադրել իր կողմից հաշվառվող արժեթղթերի սեփականատերերի ցուցակը՝ նման պահանջն ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: