Անցնել բովանդակությանը
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 21 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 211. Տուգանքի կիրառումը

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 211. Տուգանքի կիրառումը

1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված և արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի խախտման, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառելու սույն հոդվածով նախատեսված տուգանքները:

2. Եթե սույն գլխով կամ այլ օրենքով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի տուգանք սահմանված չէ, ապա դրա չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի՝

1) հազարապատիկը՝ ֆիզիկական անձանց համար.

2) երկուհազարապատիկը՝ իրավաբանական անձանց համար:

3. Շարունակական խախտումների համար գանձվում է լրացուցիչ տուգանք՝ յուրաքանչյուր խախտման յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի՝

1) հարյուրապատիկը՝ ֆիզիկական անձանց համար.

2) երկուհարյուրապատիկը՝ իրավաբանական անձանց համար:

4. Տուգանքի չափը որոշելիս Կենտրոնական բանկը հաշվի է առնում՝

1) խախտման բնույթը (դիտավորության առկայությունը, անտարբերությունը կամ անփութությունը).

2) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը.

3) անհիմն հարստացման աստիճանը՝ հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները.

4) նախկինում նույն անձի կողմից նույն կամ որևէ այլ խախտում թույլ տալը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության չափն ու բնույթը.

5) նույն և այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը և այլն:

5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները գանձվում են պետական բյուջե: Չվճարելու դեպքում դրանք գանձվում են դատական կարգով՝ Կենտրոնական բանկի հայցի հիման վրա:

Միջոցների փաստացի կամ հնարավոր անբավարարության դեպքում տուգանքները գանձվում են քաղաքացիական հայցերով պահանջների բավարարումից, ինչպես նաև այլ օրենքներով սահմանված տուգանքները կամ այլ տույժերը վճարելուց հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։