Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 11 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 103. Գործունեության լիցենզիան

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 103. Գործունեության լիցենզիան

1. Կարգավորվող շուկայի (այսուհետ նաև՝ շուկա) օպերատոր է (այսուհետ սույն բաժնում՝ օպերատոր) համարվում սույն օրենքով սահմանված կարգով կարգավորվող շուկայի օպերատորի գործունեության լիցենզիա (այսուհետ սույն գլխում՝ լիցենզիա) ստացած բաժնետիրական ընկերությունը:

2. Արգելվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի արժեթղթերի առևտրի կազմակերպումը: Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որևէ շուկայի ցանկացած միջոց օգտագործելով, ցանկացած արժեթղթով գործարք կատարել, եթե տվյալ շուկայի կազմակերպիչը չունի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիցենզիա:

3. Լիցենզիան տրամադրվում կամ ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի դրույթները:

4. Յուրաքանչյուր կարգավորվող շուկա կարող է ունենալ միայն մեկ օպերատոր:

5. Օպերատորն իրավունք ունի կազմակերպելու արտարժույթի հրապարակային առևտուր` օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով և շուկայի կանոններով սահմանված պահանջներին համապատասխան: Այդ դեպքում օպերատորն իրավունք ունի իրականացնելու նաև արտարժույթի հրապարակային առևտրի ընթացքում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում (քլիրինգ):

6. Օպերատորը սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով ստեղծում է երաշխիքային հիմնադրամ՝ արտարժույթի առևտրի ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու համար: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով իրավունք ունի սահմանելու երաշխիքային հիմնադրամի չափը, կազմը և ձևավորման ու օգտագործման պայմանները:

7. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով օպերատորին թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:

8. Օպերատորին արգելվում է իրականացնել շուկայի կազմակերպման հետ չկապված այլ գործունեություն կամ ցանկացած այլ գործունեություն, որը կապված է շուկայի կազմակերպման հետ, սակայն Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով կարող է խոչընդոտել շուկայի բնականոն գործունեությունը, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով:

9. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիցենզիա չունեցող անձին (անձանց խմբին) արգելվում է «արժեթղթերի կարգավորվող շուկա», «ֆոնդային բորսա» բառակապակցությունները, դրանց հոլովաձևերը, թարգմանությունները կամ զուգորդություններն օգտագործել իր անվանման մեջ կամ գովազդային նյութերում:

10. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի վրա, եթե այն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով առևտրի կազմակերպման գործառույթներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։