Հոդված 118. Մասնակիցների հավասարությունը
Հոդված 118. Մասնակիցների հավասարությունը
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձն իրավունք ունի դառնալու շուկայի մասնակից, եթե նա համապատասխանում է սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով և տվյալ շուկայի կանոններով սահմանված պահանջներին: Օպերատորն իրավունք ունի իր կանոնադրությամբ և շուկայի կանոններով սահմանելու, որ միայն շուկայի մասնակիցները կարող են մասնակցել շուկայում առևտրին:
2. Թողարկողը կամ շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվությունը հայցող անձը կարող է դիմել շուկայում առևտրին արժեթղթերի թույլտվության համար, եթե տվյալ արժեթղթերը, թողարկողը և արժեթղթերով առևտուրը համապատասխանում են սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով և տվյալ շուկայի կանոններով սահմանված պահանջներին:
3. Օպերատորը թույլ է տալիս տվյալ արժեթղթերով առևտուրը կամ անձանց թույլ է տալիս մասնակցել առևտրին միայն այն դեպքում, եթե տվյալ արժեթղթերի թողարկողը և շուկային մասնակցելու համար դիմող անձը համապատասխանում են շուկայի կանոններով սահմանված պահանջներին և վճարում են օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների համար:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վճարները պետք է հավասար լինեն շուկայի բոլոր մասնակիցների և շուկայում վաճառվող արժեթղթերի բոլոր թողարկողների կամ դրանց խմբերի համար: