Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 13 · ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 128. Հաշվետու թողարկողի աուդիտն իրականացնող անձը և հաշվետվությունների աուդիտը

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 128. Հաշվետու թողարկողի աուդիտն իրականացնող անձը և հաշվետվությունների աուդիտը

1. Հաշվետու թողարկողի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են պարտադիր աուդիտորական ստուգման:

2. Հաշվետու թողարկողի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնելու իրավունք ունի այդպիսի թողարկողներին ստուգելու ոլորտում բավարար փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող անկախ և վստահելի աուդիտորական կազմակերպությունը: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել հաշվետու թողարկողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել հաշվետու թողարկողին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։