Հոդված 14. Ազդագրի լրացումները
Հոդված 14. Ազդագրի լրացումները
1. Ազդագրի գրանցման հայտը ներկայացնելու պահից մինչև արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման ժամկետի ավարտն ազդագրում ներառվող տեղեկությունների էական փոփոխության, նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ ազդագրում էական անճշտություն, թերություն հայտնաբերելու դեպքում թողարկողը կամ տեղաբաշխողը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից կամ այն օրվանից, երբ նա ակնհայտորեն կարող էր տեղեկանալ տվյալ փոփոխության մասին, 5 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել ազդագրի լրացում:
2. Ամփոփաթերթը (և դրա թարգմանությունը, եթե այդպիսին առկա է) պետք է լրացվի կամ հրապարակվի նորովի` հաշվի առնելով ազդագրի լրացման մեջ ներկայացված տեղեկատվությունը:
3. Ազդագրի գրանցման և հրապարակման նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները տարածվում են նաև ազդագրի գրանցումից հետո ներկայացվող լրացումների վրա, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի:
4. Ազդագրի լրացումը համարվում է գրանցված Կենտրոնական բանկի կողմից դրա գրանցման հայտը ստանալու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը: Ազդագրի լրացման գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկը կայացնում է լրացումը գրանցելու հայտը ստանալու պահից` 7 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Ազդագրի լրացումը հանդիսանում է դրա բաղկացուցիչ մասը: