Անցնել բովանդակությանը
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸԳլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 15. Ազդագրի կիրառության ժամկետը

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ազդագրի կիրառության ժամկետը

1. Ազդագրի կիրառության ժամկետն ազդագրի հրապարակմանը հաջորդող այն ժամանակահատվածն է, որի ընթացքում այդ ազդագրի հիման վրա կատարված հրապարակային առաջարկը համարվում է վավերական:

2. Ազդագրի կիրառության ժամկետը 12 ամիս է, եթե պահպանվել են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները:

3. Ծրագրային ազդագրի կիրառության ժամկետն առաջարկի ծրագրի դեպքում 12 ամիս է, իսկ ապահովված արժեթղթերի դեպքում՝ մինչև այդ արժեթղթերի թողարկումների ավարտը:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գրանցման փաստաթղթի կիրառության ժամկետը 12 ամիս է, եթե պահպանվել են սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված պահանջները: Գրանցման փաստաթուղթն արժեթղթերի նկարագրի և ամփոփաթերթի հետ միասին դիտվում է որպես վավերական ազդագիր:

5. Ազդագրի կիրառության ժամկետի ավարտից հետո տվյալ ազդագրի հիման վրա արժեթղթերի հրապարակային առաջարկ անելն արգելվում է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։