Անցնել բովանդակությանը
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱԳլուխ 16 · ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Հոդված 154. Տեղեկացման պարտավորությունը

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 154. Տեղեկացման պարտավորությունը

1. Յուրաքանչյուր անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անձամբ կամ փոխկապակցված անձանց միջոցով ձեռք է բերում ընկերությունում այնպիսի մասնակցություն, որի արդյունքում ընկերության կանոնադրական կապիտալում նրա ձայնի իրավունք տվող մասնակցությունը կազմում է 5, 10, 20, 50 կամ 75 և ավելի տոկոս, պարտավոր է այդ մասին անմիջապես, սակայն 4 աշխատանքային օրվանից ոչ ուշ, տեղեկացնել թողարկողին և Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած ձևով և կարգով:

2. Եթե թողարկողի կանոնադրական կապիտալում անձի` ձայնի իրավունք տվող մասնակցությունը նվազում է սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ սահմանից, ապա տվյալ անձը պարտավոր է այդ մասին անմիջապես, սակայն 4 աշխատանքային օրվանից ոչ ուշ, տեղեկացնել թողարկողին և Կենտրոնական բանկին՝ Կենտրոնական բանկի սահմանած ձևով և կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ անձը տեղյակ էր կամ ողջամիտ ուշադրություն ցուցաբերելու դեպքում կարող էր տեղյակ լինել նման մասնակցության ձեռքբերման, ավելացման կամ նվազման մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։