Անցնել բովանդակությանը
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ: ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԳլուխ 18 · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ

Հոդված 182. Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետվությունները

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 182. Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվետվությունները

1. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ, այդ թվում՝ իր եռամսյակային և անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով, կարգով և ժամկետներում:

2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է հրապարակել տեղեկություններ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում:

3. Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու Կենտրոնական դեպոզիտարիայի, հաշվարկային համակարգի անդամների կամ նրանց գործունեության վերաբերյալ ցանկացած այլ հաշվետվություն, տեղեկանք կամ բացատրություն, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված իրավասություններն իրականացնելու համար:

4. Կենտրոնական դեպոզիտարիան սույն հոդվածի 3-րդ մասում նշված պահանջն ստանալու օրվանից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։