ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 21 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 208. Կենտրոնական բանկի կողմից ստուգումների իրականացումը
Հոդված 208. Կենտրոնական բանկի կողմից ստուգումների իրականացումը
1. Կենտրոնական բանկն իրականացնում է ստուգումներ՝ ըստ անհրաժեշտության օրենսդրությամբ սահմանված կարգով և հաճախականությամբ: Կենտրոնական բանկն իրավունք ունի կազմելու ստուգումների ծրագիր (ծրագրավորված ստուգումներ) և (կամ) ստուգումներն իրականացնելու ըստ անհրաժեշտության:
2. Սույն օրենքի 206-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից ստուգումներին խոչընդոտելու կամ դրանց ընթացքում պահանջված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, նախազգուշացնում է այդ անձին կամ անձանց՝ հանձնարարելով Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում վերացնել և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել: