ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԳլուխ 21 · ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 209. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը
Հոդված 209. Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը
1. Սույն օրենքը և արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու հետևյալ պատասխանատվության միջոցները՝
1) նախազգուշացում՝ խախտումն ուղղելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարականով (այսուհետ նաև՝ նախազգուշացում).
2) տուգանք.
3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում.
4) մասնագիտական որակավորումից զրկում:
Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքանչյուր խախտման համար նախազգուշացման հետ միաժամանակ կիրառելու նաև տուգանք:
2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: