Անցնել բովանդակությանը
ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 221. Փոփոխությունների գրանցումը

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 221. Փոփոխությունների գրանցումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, կարգավորվող շուկայի օպերատորը և Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր են Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել հետևյալ փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալուց հետո տասնօրյա ժամկետում՝

1) կանոնադրության փոփոխությունները և (կամ) լրացումները.

2) ղեկավարների կազմում (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կատարված փոփոխությունները.

3) օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:

2. Կենտրոնական բանկը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերն ստանալու պահից 30-օրյա ժամկետում գրանցել նշված փոփոխությունները կամ մերժել դրանց գրանցումը:

3. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին և ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

4. Փոփոխությունների գրանցման ներկայացնելու կարգը և ձևը uահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունները, կարգավորվող շուկայի օպերատորը, Կենտրոնական դեպոզիտարիան կանոնադրական կապիտալի չափի ավելացման դեպքում Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետությունում գործող և տվյալ անձի հետ չփոխկապակցված որևէ առևտրային բանկում բացում են կուտակային հաշիվ: Կուտակային հաշվի միջոցները սառեցվում են Կենտրոնական բանկի կամ առևտրային բանկի կողմից և անձը չի կարող տիրապետել, տնօրինել և օգտագործել այդ միջոցները՝ մինչև սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկում փոփոխությունները գրանցելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։