Անցնել բովանդակությանը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 4 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 35. Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 35. Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներդրումային ծառայությունների մատուցումը

1. Բանկերը և վարկային կազմակերպությունները կարող են մատուցել ներդրումային ծառայություններ` առանց ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի:

2. Բանկը, վարկային կազմակերպությունը ներդրումային ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ:

3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ՝ վերջիններիս կառուցվածքում ներդրումային ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:

4. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով ներդրումային ընկերությունների նկատմամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ՝ վերջիններիս կառուցվածքում վարկային գործունեության կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։