Անցնել բովանդակությանը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 6 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 68. Արգելված գործողությունները

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 68. Արգելված գործողությունները

1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձին արգելվում է՝

1) հաճախորդին գործարք կնքելու խորհուրդ տալ՝ նախապես իմանալով, որ տվյալ գործարքի կնքումը չի բխում հաճախորդի շահերից, կամ տվյալ գործարքը կնքվում է սույն օրենքի իմաստով գնային չարաշահումների նպատակով.

2) իր հաշվին կնքել արժեթղթերով գործարքներ այնպիսի գնով, որն առավել բարենպաստ է միևնույն արժեթղթերով գործարքներ կնքելու՝ հաճախորդի կողմից տրված հանձնարարականում նշված գնի նկատմամբ՝ մինչև նշված արժեթղթերի գծով հաճախորդների կողմից տրված բոլոր այդպիսի հանձնարարականների կատարումը, ինչպես նաև իր հաշվին կնքել գործարքներ, եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը տեղյակ է, որ հաճախորդը մտադիր է տալ նույնպիսի բնույթի գործարքներ կնքելու հանձնարարական, կամ եթե դրանք կարող են որևէ այլ կերպ վնաս պատճառել ներդրողին:

2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձին, նրա ղեկավարներին և աշխատակիցներին, արժեթղթերով գործարքների հանձնարարականներ կատարող այլ անձանց, արժեթղթերի շուկայում վերլուծություններ իրականացնող կամ ներդրումային առաջարկություններ կազմող և (կամ) տարածող անձանց արգելվում է սույն օրենքի իմաստով շուկայի չարաշահումներ իրականացնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։