Անցնել բովանդակությանը
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 7 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

Հոդված 71. Ներդրումային ընկերությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները

գործել է մինչև 2008-02-29Բացել ARLIS-ում

Հոդված 71. Ներդրումային ընկերությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները

1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել ներդրումային ընկերությունների գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները՝

1) կանոնադրական կապիտալի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.

2) ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները.

3) իրացվելիության նորմատիվները.

4) մեկ փոխառուի, բոլոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

5) մեկ պարտատիրոջ, բոլոր պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը).

6) արտարժույթի տնօրինման նորմատիվը:

2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող բոլոր ներդրումային ընկերությունների համար, բացառությամբ նոր ստեղծվող ներդրումային ընկերությունների համար սահմանվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ընդհանուր կապիտալի տնտեսական նորմատիվի և օրենքով նախատեսված այլ դեպքերի:

3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Մեկից ավելի տեսակի ներդրումային ընկերությունների նկատմամբ կիրառվում է դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված նորմատիվի այն սահմանաչափը, որն առավել խիստ է:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։