ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 7 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 72. Ընդհանուր կապիտալը
Հոդված 72. Ընդհանուր կապիտալը
1. Ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալը նրա հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
2. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթը և Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ տարրեր:
3. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նորմատիվների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրացուցիչ կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշվարկում: