ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 7 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 75. Իրացվելիության նորմատիվները
Հոդված 75. Իրացվելիության նորմատիվները
Ներդրումային ընկերությունների ընդհանուր իրացվելիության նորմատիվներն են՝
1) ներդրումային ընկերության բարձր իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների գումարների միջև սահմանային հարաբերակցությունը (ընդհանուր իրացվելիություն).
2) ներդրումային ընկերության բարձր իրացվելի ակտիվների և ընթացիկ պարտավորությունների միջև սահմանային հարաբերակցությունը (ընթացիկ իրացվելիություն):