ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸԳլուխ 7 · ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 76. Մեկ փոխառուի, բոլոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը)
Հոդված 76. Մեկ փոխառուի, բոլոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (չափերը)
1. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես ներդրումային ընկերության կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, ներդրումային ընկերության նկատմամբ ցանկացած հիմքով ծագած դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխավորությունների, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պարտավորությունների գումարի և ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
2. Ներդրումային ընկերության բոլոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին մասի: