Գլուխ 2 · ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25. Հանրային կրթությունը
Հոդված 25. Հանրային կրթությունը
1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներն ու ապաստան ստացած փախստականներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար հիմնական ընդհանուր կրթության իրավունք:
2. Ուսուցման մատչելիության, օտարերկրյա դպրոցական վկայագրերի, դիպլոմների ու գիտական աստիճանների ճանաչման, տուրքերից ու վճարումներից ազատման և կրթաթոշակների շնորհման հարցերում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներն ունեն օտարերկրյա քաղաքացիներին հավասար իրավունքներ: