Հոդված 36. Ոստիկանության լիազորությունները
Հոդված 36. Ոստիկանության լիազորությունները
1. Ոստիկանությունը`
1) ապաստանի հայցով ներկայացած անձանց տեղյակ է պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի, վերջինիս դիմելու կարգի մասին: Անհրաժեշտության դեպքում աջակցում է սեփական միջոցներով լիազոր մարմին գնալու հնարավորություններ չունեցող ապաստան հայցողներին` այնտեղ հասնելու գործում.
2) լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է վերջինիս ապաստան հայցողի անձի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի ներկայացրած փաստերի քննության հարցում.
3) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած այն անձանց` օտարերկրացիների համար օրենքով սահմանված կարգով արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից, որոնց նկատմամբ չի գործում սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված չվերադարձելիության սկզբունքը: