Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 62. Ապաստանի տրամադրումը ժամանակավոր պաշտպանության դեպքում

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 62. Ապաստանի տրամադրումը ժամանակավոր պաշտպանության դեպքում

1. Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված օտարերկրացիները (այսուհետ` ժամանակավոր պաշտպանված անձինք) ևս ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար սույն օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները:

2. Ժամանակավոր պաշտպանված անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան է շնորհվում առանց սույն օրենքի 4-րդ գլխով սահմանված ընթացակարգերի կիրառման: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում նշված լիազոր պետական մարմինները ժամանակավոր պաշտպանության ենթակա անձանցից չեն պահանջում ներկայացնել ապաստանի անհատական դիմումներ և վերջիններիս տեղեկացնում են լիազոր մարմին անհապաղ դիմելու անհրաժեշտության մասին:

3. Ժամանակավոր պաշտպանված անձինք հաշվառման նպատակով դիմում են լիազոր մարմին, որը հաշվառում է նրանց` բացելով ամբողջ խմբի համար մեկ միասնական գործ, որտեղ գրանցվում են նրանց անհատական տվյալները, ներառյալ` ընտանիքի կազմը:

4. Լիազոր մարմինը ևս ժամանակավոր պաշտպանված անձանցից չի ընդունում ապաստանի անհատական դիմումներ, սակայն ստուգում է վերջիններիս տվյալների համապատասխանությունը այդ խմբին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին:

5. Եթե լիազոր մարմինը համարում է, որ տվյալ անձը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին, ապա այդ անձին իրավունք է վերապահվում ներկայացնելու ապաստանի անհատական դիմում:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանված անձանց խմբի այն անդամներին, որոնց նկատմամբ առկա են սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` փախստականի ճանաչման բացառման հիմք տվող գործողություն կատարելու հիմնավոր կասկածներ, լիազոր մարմինը դիտում է որպես անհատական ապաստան հայցողներ և սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` անհատական ապաստանի ընթացակարգով քննում է դրանց նկատմամբ բացառման հիմքերի կիրառելիությունը:

7. Լիազոր մարմինը ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականներին տրամադրում է ժամանակավոր պաշտպանված անձի անձը հաստատող փասթաթուղթ, ապա այն փոխանակվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով: Փաստաթղթերի փոխանակման կարգը և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։