Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

Հոդված 3. Ապաստանի տրամադրումը զանգվածային ներհոսքի դեպքում

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 3. Ապաստանի տրամադրումը զանգվածային ներհոսքի դեպքում

1. Սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ժամանակավոր պաշտպանության տրամադրման մասին որոշում ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում կարող է ապաստան տրամադրվել օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց խմբերին, որոնք սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված պատճառների հետևանքով լքել են Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների տարածքները:

2. Առանց սույն օրենքով սահմանված կարգով անհատական ընթացակարգն անցնելու` սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց վրա տարածվում են Հայաստանի Հանրապետությունում անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների իրավունքներն ու պարտականությունները, իսկ փախստականների ճանաչման և ապաստանի տրամադրման բացառումը, դադարեցումը և չեղյալ հայտարարումը իրականացվում են սույն օրենքի համաձայն` անհատական ընթացակարգով ապաստան ստացած փախստականների համար սահմանված դրույթներով և ընթացակարգերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։