Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները
Հոդված 32. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հարցերով իրավասու պետական մարմինները
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) ապաստանի տրամադրման, փախստականի ճանաչման, ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչվածների իրավունքների իրացման և սույն օրենքով սահմանված այլ իրավահարաբերությունների հարցերով իրավասու պետական մարմիններն են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) լիազոր մարմինը.
3) Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը, այդ թվում` Սահմանապահ զորքերը,
4) Ոստիկանությունը.
5) արտաքին գործերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` Արտաքին գործերով լիազոր մարմին).
6) աշխատանքի և սոցիալական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին).
7) կրթության հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` Կրթության հարցերով լիազոր մարմին).
8) առողջապահության հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` Առողջապահության հարցերով լիազոր մարմին).
9) խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ` Խնամակալության մարմիններ).
10) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները (այսուհետ` Երեխաների պաշտպանության բաժիններ).
11) Հայաստանի Հանրապետության այլ իրավասու պետական մարմինները (այսուհետ` այլ մարմիններ):
2. Սույն հոդվածի 1-ին մասում թվարկված պետական մարմինների կողմից ապաստանի շնորհումը պետք է դիտվի Հայաստանի Հանրապետության շահերի ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ: