Հոդված 34. Միգրացիայի հարցերով լիազոր մարմնի լիազորությունները
Հոդված 34. Միգրացիայի հարցերով լիազոր մարմնի լիազորությունները
1. Լիազոր մարմինը`
1) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների կենտրոնացված հաշվառում, պահում է տեղեկատվական բանկ և իրականացնում է այդ բանկի մշտական թարմացումը.
2) իրականացնում է ապաստանի հայցին առնչվող` սույն օրենքով սահմանված ընթացակարգերը և ունի դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ կայացնելու բացառիկ իրավասություն.
3) անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն տալու հարցով.
4) անհրաժեշտության դեպքում դիմում է Ազգային անվտանգության, Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմիններ, ինչպես նաև Ոստիկանություն` ապաստան հայցողների ինքնությունը պարզելու գործում աջակցելու հարցով.
5) սույն օրենքով սահմանված կարգով վերջնական մերժում ստացած ապաստան հայցողների վերաբերյալ տեղեկացնում է Ոստիկանությանը.
6) իր իրավասությունների լիարժեք իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների և Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացածների իրավունքների իրացման հարցերով համագործակցում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ.
7) ՄԱԿ ՓԳՀ-ին է տրամադրում փախստականների և ապաստանի հարցերին վերաբերող ամբողջական տեղեկատվություն, ներառյալ` ընդհանուր վիճակագրական բնույթի տեղեկություններ, ինչպես նաև հաշվառման վերցված ապաստան հայցողների և փախստականների անվանական ցուցակները, ապաստան հայցողների և փախստականների անձնական գործերը` նրանց համաձայնությամբ.
8) առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների կողմից ապաստանի տրամադրման դիմում ներկայացնելուն պես դիմում է Աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր մարմին, անհրաժեշտության դեպքում` Երեխաների պաշտպանության բաժիններ` առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս և հաշմանդամ ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը կազմակերպելու հարցով.
9) իրականացնում է սույն օրենքով ու Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված լիազորություններ: