Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 64. 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձանց և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց մասին

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 64. 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձանց և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց մասին

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ստացել են ժամանակավոր ապաստան, Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են փախստականներ և ապաստան ստացածներ, եթե նրանք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են և ունեն համապատասխանաբար փախստականի և ժամանակավոր ապաստանի վավեր վկայական, և նրանց որպես փախստական ճանաչելը, ինչպես նաև ժամանակավոր ապաստանի իրավունքը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով չի դադարեցվել:

Նշված անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, պետք է դիմեն լիազոր մարմին փախստականի և ժամանակավոր ապաստանի վկայականը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի հետ փոխանակելու համար: Նշված ժամկետում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձ համարվելու համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված` ապաստանի անհատական ընթացակարգով:

2. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած այն անձինք, որոնք մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը չեն ստացել սույն հոդվածի 1-ին մասում նշված փախստականի վկայականը, պետք է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, դիմեն լիազոր մարմին սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Այդ ժամկետում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք չբերած անձինք Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձ համարվելու համար պետք է անցնեն սույն օրենքով սահմանված` ապաստանի անհատական ընթացակարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։