Հոդված 61. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշման ընդունումը
Հոդված 61. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշման ընդունումը
1. Օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձանց այն խմբերի համար, որոնք սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պատճառների հետևանքով լքել են Հայաստանի Հանրապետության հարևան պետությունների տարածքները և հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ընդունել այդ անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում:
2. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշմամբ հստակ սահմանվում է օտարերկրացիների այն խումբը, որին Հայաստանի Հանրապետությունում տրամադրվելու է ժամանակավոր պաշտպանություն:
3. Ժամանակավոր պաշտպանության մասին որոշում կարող է կայացվել սույն օրենքի 34-37-րդ հոդվածներում նշված պետական մարմինների, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄՄԿ-ի առաջարկի հիման վրա: