Հոդված 56. Ապաստանի տրամադրման վերաբերյալ վարույթի և ընդունած որոշման մասին ծանուցելը
Հոդված 56. Ապաստանի տրամադրման վերաբերյալ վարույթի և ընդունած որոշման մասին ծանուցելը
1. Ապաստան հայցողներին ուղղված բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր, հայերեն կամ ապաստան հայցողին հասկանալի լեզվով և ուղարկվեն լիազոր մարմնի կողմից:
2. Եթե ծանուցագիրը սահմանված կարգով ուղարկելուց հետո չի հասնում ապաստան հայցողին, ապա լիազոր մարմինը փորձում է պարզել ապաստան հայցողի բնակության վայրը: Եթե մեկ ամսվա ընթացքում ապաստան հայցողի բնակության վայրը չի պարզվում, ապա լիազոր մարմինը ապաստան հայցողի վերջին հայտնի բնակության վայր ուղարկում է գրություն` լիազոր մարմին անհապաղ ներկայանալու մասին:
3. Լիազոր մարմնի ընդունած բոլոր որոշումները, ներառյալ` ապաստանի ընթացակարգի կասեցման և կարճման մասին որոշումները, ապաստան հայցողին տրամադրվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ապաստան հայցողին լիազոր մարմնից որոշումը վերցնելու վերաբերյալ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Եթե որոշումը չի կարող հանձնվել ապաստան հայցողին, և ապաստան հայցողը, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ծանուցագիր ուղարկելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, չի դիմում լիազոր մարմին, ապա որոշումը ստանում է օրինական ուժ: