Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 54. Ընտանիքի վերամիավորման ընթացակարգը

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 54. Ընտանիքի վերամիավորման ընթացակարգը

1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականի` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում թվարկված ընտանիքի անդամներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչվելու փախստական կամ ստանալու ապաստան, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և մտադրություն ունեն միանալու Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած իրենց ընտանիքի անդամին, դիմում են համապատասխան երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ` ընտանիքի վերամիավորման խնդրանքով: Համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը և հյուպատոսական հիմնարկը գրանցում են նրանց դիմումը և ուղարկում են լիազոր մարմին:

Այն դեպքերում, երբ տվյալ երկրում չկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս և մտադրություն ունեն միանալու Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած իրենց ընտանիքի անդամին, դիմում են ներկայացնում առավել մոտ գտնվող երկրի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն և հյուպատոսական հիմնարկ` ընտանիքի վերամիավորման խնդրանքով:

3. Լիազոր մարմինը, համագործակցելով Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի հետ, ստուգում է ապաստան հայցողների տրամադրած տեղեկատվությունը` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներին համապատասխանության մասին:

4. Եթե լիազոր մարմինը համարում է, որ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները բավարարված են, ապա սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և 53-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված կարգով որոշում է կայացնում այդ անձանց փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին` Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի միջոցով տեղեկացնելով համապատասխան երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը և հյուպատոսական հիմնարկին, որի հիման վրա էլ վերջինս ապաստան ստացած ընտանիքի անդամներին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն (այսուհետ` վիզա): Հայաստանի Հանրապետություն ժամանելուն պես լիազոր մարմինն այս անձանց տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:

5. Եթե լիազոր մարմինը կարծում է, որ սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները բավարարված չեն, ապա սույն օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ընդունում է ապաստանի դիմումը մերժելու մասին որոշում` Արտաքին գործերի հարցերով լիազոր մարմնի միջոցով տեղեկացնելով համապատասխան երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը և հյուպատոսական հիմնարկին: Վերջինս այդ մասին տեղեկացնում է ապաստանի դիմում ներկայացրած անձանց: Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը կարող է բողոքարկել լիազոր մարմնի որոշումը սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։