Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՊԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱԿ ՓԳՀ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 35. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 35. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի լիազորությունները

1. Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմինը լիազոր մարմնի խնդրանքի հիման վրա աջակցում է վերջինիս ապաստան հայցողի անձի ինքնությունը պարզելու և ապաստանի ընթացակարգում ապաստան հայցողի կողմից ներկայացված փաստերի քննության հարցում, ինչպես նաև տալիս է եզրակացություն ապաստան հայցողի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին:

2. Սահմանապահ զորքերը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում ստուգում են ապաստան հայցողների բոլոր փաստաթղթերը` սահմանային անցման ընթացակարգերը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ինչպես նաև`

1) Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք գործած և սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն` ապաստանի խնդրանք ներկայացրած ապաստան հայցողներին տեղյակ են պահում լիազոր մարմին գնալու անհրաժեշտության մասին` իրազեկելով այդ մարմնի գտնվելու վայրի և սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ապաստանի դիմում ներկայացնելու կարգի մասին.

2) Հայաստանի Հանրապետություն անօրինական (սահմանային ռեժիմի խախտումով) մուտք գործած ապաստան հայցողներից ընդունում են ապաստանի հայցը և սահմանված կարգով գրանցում են դրանք հատուկ այդ նպատակով բացված գրանցամատյանում, ինչպես նաև ապաստանի հայցի մասին տեղեկացնում են լիազոր մարմնին և Ոստիկանությանը: Սահմանապահ զորքերը կարող են այդ անձանց մինչև 72 ժամ պահել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատուկ կացարանում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։