Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Հոդված 12. Փախստականի ճանաչման չեղյալ հայտարարումը
Հոդված 12. Փախստականի ճանաչման չեղյալ հայտարարումը
1. Լիազոր մարմնի կողմից փախստականի ճանաչումը չեղյալ է հայտարարվում, եթե պարզվում է, որ անձը ակնհայտորեն չի բավարարում սույն օրենքով փախստական ճանաչվելու պահանջները, որովհետև նոր հայտնաբերված ապացույցները վկայում են, որ նախկինում արված հայտարարությունները և ներկայացված փաստաթղթերը կեղծ են:
2. Փախստականի ճանաչման չեղյալ հայտարարումն իրականացնում է միայն լիազոր մարմինը` սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերի համաձայն: