Գլուխ 2 · ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 20. Մտավոր սեփականության իրավունքները
Հոդված 20. Մտավոր սեփականության իրավունքները
1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին մտավոր` գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների, ինչպես նաև գրականության, արվեստի և գիտական ստեղծագործությունների սեփականության իրավունքների նկատմամբ տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքների պաշտպանության հարցում այլ երկրում ապաստան ստացած փախստականները Հայաստանի Հանրապետությունում օգտվում են նույն պաշտպանությունից, ինչ տվյալ փախստականին ապաստան տված երկրի քաղաքացիները: