Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 29. Ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 29. Ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը

1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին, սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապաստանի հայց ներկայացնելուց հետո անվճար տրամադրում է անձը հաստատող վկայական: Ընտանիքի մինչև 16 տարեկան անդամների մասին տեղեկությունները զետեղվում են ապաստանի հայց ներկայացրած իրենց ծնողների կամ խնամակալների անձը հաստատող վկայականներում: Առանց ուղեկցողի և (կամ) ընտանիքից անջատված մինչև 16 տարեկան ապաստան հայցողներին տրամադրվում է անձը հաստատող առանձին վկայական:

2. Ապաստան հայցողների անձը հաստատող վկայականը տրամադրվում է երեք ամսով, և մինչև ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը լիազոր մարմնի կողմից այդ վկայականի վավերականության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է երեքական ամսով:

3. Անձը հաստատող վկայականը հաստատում է ապաստան հայցողի օրինական բնակության փաստը և գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Այն իրավունք է տալիս ապաստան հայցողին ընտրելու բնակության վայր ցանկացած բնակավայրում` սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, բացառությամբ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` տեղաշարժի ազատության սահմանափակումների ենթակա ապաստան հայցողների:

4. Անձը հաստատող վկայականը կորցնում է իր վավերականությունը ապաստանի հայցի մերժման վերաբերյալ վերջնական որոշումը ապաստան հայցողին ուղարկելուց մեկ շաբաթ հետո, իսկ հայցը բավարարելու դեպքում` լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին, սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվելու պահից: Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած փախստականները, սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, շարունակում են պահել իրենց տրամադրված` անձը հաստատող վկայականը:

5. Անձը հաստատող վկայականի կորստի կամ այն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում լիազոր մարմինը գործը հիմնավոր ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, ապաստան հայցողներին տրամադրում է անձը հաստատող նոր վկայական` նախորդ վկայականի վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը ապաստան հայցողին տրամադրում է նրա` ապաստան հայցող լինելու և ինքնությունը հաստատող փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։