Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

գործել է մինչև 2011-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 30. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փախստականի անձը և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար նախատեսված վավեր փաստաթուղթն է: Այն նաև հիմք է փախստականի կողմից սույն օրենքով սահմանված իրավունքներից ու ազատություններից օգտվելու համար:

2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին, սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, անվճար տրամադրում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Մինչև 16 տարեկան փախստականի տվյալներն ընդգրկվում են ծնողների կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում: Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված մինչև 16 տարեկան անչափահաս փախստականներին տրամադրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում:

3. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը վավերական է երկու տարի, որից հետո փախստականի դիմումի հիման վրա լիազոր մարմինը յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս երկու տարով: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցնում է վավերականությունը ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում կայացնելուց մեկ շաբաթ հետո:

4. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի, փչացման կամ գողանալու դեպքում լիազոր մարմինը գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, փախստականին տրամադրում է նոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ` նախորդ փաստաթղթի վավերականության ժամկետով: Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը փախստականին տրամադրում է նրա փախստական լինելու և կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք:

5. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Կոնվենցիայի հավելվածին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։