Գլուխ 4 · ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
Հոդված 45. Ապաստանի տրամադրման ընթացակարգը
Հոդված 45. Ապաստանի տրամադրման ընթացակարգը
1. Սույն օրենքի իմաստով ապաստանի տրամադրման ընթացակարգ է համարվում լիազոր մարմնի կողմից իրականացվող փախստականի ճանաչման և ապաստանի տրամադրման վարչական վարույթը:
2. Ապաստանի տրամադրման ընթացակարգն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: